Դոլարն էժանացել է, եվրոն՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կազմել է 482.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.33 դրամ (աճել է 1.81 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 567.55 դրամ (աճել է 0.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.38 դրամ (նվազել է 0.01 դրամով):