Արարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այն
Արխիվ

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի՝ «Մինասյան և Co»-ի «հոլիվուդյան» հոնորարները և դասախոսների ստացած գրոշները

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շիրակի պետհամալսարանի «միամիտ» մամլո ասուլիսների սիրահար ռեկտոր Սահակ Մինասյանը, որը ցանկանում է Շիրակի Մայր ԲՈՒՀ-ը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական հաստատություն, սկսեց զուգարաններից և շարունակում է բուֆետադահլիճային թանկարժեք շինարարությամբ, ինչի հետևանքով նախորդ ռեկտորից ժառանգած 500 միլիոն դրամից բյուջեում գրեթե գումար չի մնացել… Պարոն Մինասյանը երևի մոռանում է, որ ամենաառաջինը միջազգային չափանիշներին պետք է համապատասխանեցներ ոչ թե թուրքական՝ «պպզովի» ոճով իր կողմից վերանորոգված զուգարանները և այլ անիմաստ շինարարություններ նախաձեռներ, այլ դասախոսների աշխատավարձերը գոնե մոտեցներ այդ միջազգային ստանդարտներին…

Պարոն Մինասյանը համալսարան այցելած ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին և հոկտեմբերի 2-ին ԲՈՒՀ ժամանած ԿԳ նախարարության ստուգող հանձնախմբին ԽԱԲԵԼ է, որ համալսարանի ադմինիստրատիվ կազմի և դասախոսների աշխատավարձերը շատ քիչ են տարբերվում, այնինչ ռեկտորի թեթև ձեռամբ ԲՈՒՀ-ում բացվել է «Մինասյան և Co» ընկերությունը, որի մեջ ընդգրկված անձինք, լինելով պարոն Մինասյանի մտերիմները, ահռելի (ԲՈՒՀ-ի չափանիշներով) աշխատավարձեր են ստանում, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմը բավարարվում է գրոշներով…

Բազմաթիվ հարցազրույցներում նշել եմ, որ 2500 ուսանող ունեցող Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը ինքն իրեն նշանակել է բավական բարձր աշխատավարձ՝ 700 հազար դրամ (ըստ հաստիքացուցակի)… Սակայն պարոն ռեկտորը, ԶԼՄ-ներին հարցազրույց տալուց հայտարարում է, որ ստանում է 500 հազար… Այո, ստանում է առձեռն 500 հազար, բայց հաստիքացուցակում, որը ներառում է իր մեջ նաև բոլոր հարկերը, նշված է 700 հազար դրամ…

Այդ ամենն արվում է միտումնավոր… Եթե պարոն Մինասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտարարում է իր «մաքուր» աշխատավարձի մասին, ապա լավ կլիներ, որ այդպիսի «մաքրությամբ» էլ անդրադառնար պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերին, այլ ոչ թե դրանց «կեղտոտ չափը» բարձրաձայներ և մեխանիկորեն խեղաթյուրեր իրականությունը…

Պարոն Մինասյանի 700 հազար դրամանոց աշխատավարձը ստիպեց ինձ ուսումնասիրել հայաստանյան մյուս ԲՈՒՀ-երի ռեկտորների աշխատավարձերը, որի արդյունքում պարզեցի, որ Սահակ Մինասյանն ԱՄԵՆԱԲԱՐՁՐ վարձատրվող ռեկտորն է, որը ղեկավարում է սոցիալապես ամենաանապահով մարզի Մայր ԲՈՒՀ-ը…

Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի տվյալների համաձայն` մոտ 20 հազար ուսանող ունեցող Երևանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը ստանում է 808500 դրամ… 6360 ուսաքղ ունեցող Երևանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ 693 հազար դրամ… 10 հազար ուսանող ունեցող Հայաստանի պետական մանկավարժական հաամալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի աշխատավարձը կազմում է ընդամենը 589600 դրամ,իսկ նույնքան ուսանող ունեցող Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի աշխատավարձը կազմում է ընդամենը 444 հազար դրամ… Մոտ 4000 ուսանող ունեցող Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի աշխատավարձը կազմում է 400 հազար դրամ (բոլորի աշխատավարձերը ներկայացված է հարկերը ներառյալ)…

Հետաքրքիր է, այդ ի՞նչ ծառայություններ է մատուցում Շիրակի պետհամալսարանի գիտթեկնածու և մի 4-5 «գիտական» հոդվածների հեղինակ ռեկտոր Սահակ Մինասյանը, որ, ունենալով ընդամենը 2500 ուսանող, 110 հազար դրամով ավելի շատ է վարձատրվում 20 հազար ուսանող ղեկավարող, 81 գիտական աշխատանքների և 4 մենագրությունների հեղինակ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանից… ԿԳ նախարարությունում ինչպե՞ս են այս ամենը մեկնաբանում…

Երևանյան և ընդհանրապես հայաստանյան բոլոր ԲՈՒՀ-երի ռեկտորները պետք է երազեն, որ, հաշվի առնելով իրենց ուսանողների թիվը և վարձավճարները, այսպիսի «հոլիվուդյան» աշխատավարձ ստանային…

Պարոն Մինասյանը նույնքան շռայլ՝ «հոլիվուդյան» է գտնվել իր ընկերների և մտերիմների հանդեպ ևս… Հայաստանյան շատ պաշտոնյաներ, այդ թվում նաև մարզպետներ և քաղաքապետեր, էլ չեմ ասում նույն նախագահի և վարչապետի խորհրդականների և օգնականների մասին, կերազեին ռեկտոր Մինասյանի մոտ աշխատեին որպես թեյ և սուրճ եփող գործավարուհի, որն ըստ հաստիքացուցակի` ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ, օգնական և խորհրդական՝ 250-300 հազար դրամ աշխատավարձ, Որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն, Ուսումնագիտական և խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրեն, գլխավոր ֆինանսիստ, գլխավոր հաշվապահ՝ 350 հազար դրամ, բժիշկ՝ 250 հազար դրամ և այլն…

Շիրակի մարզի գլխավոր բուժհաստատության և շատ պոլիկլինիկաների առաջատար բժիշկները և բուժքույրերը կերազեին ստանալ համապատասխանաբար 250 և 95 հազար դրամ ամսական աշխատավարձ… Իսկ դասախոսները, ըստ պարոն Մինասյանի, պետք է բավարարվեն գրոշներով… Մեկ ամիս ժամավճարով պարապելուց հետո պրոֆեսորադասախոսական անձնակազմին վճարեցին դրույքաչափով, որի արդյունքում դասախոսների աշխատավարձերը բավական նվազեցին… Իսկ դրույքաչափերը հետևյալն են . 1 դրույքաչափը չպաշտպանած դասախոսների համար՝ 150 հազար դրամ՝ հարկերը ներառյալ, այսինքն՝ «կեղտոտ»…. Առձեռն դասախոսը ստանում է 102 հազար դրամ, գիտթեկնածու-դոցենտները՝ 180 հազար դրամ (123 հազար դրամ առձեռն), գիտթեկնածուները՝ 170 հազար դրամ, իսկ պրոֆեսորները՝ 210 հազար դրամ…

Հետաքրքիր է, պարոն Մինասյանի ասած ադմինիստրատիվ կազմի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերի համաչափությունը որտե՞ղ է պահպանված… Այո՛, գիտությունից անսահման հեռու, գիտությունը չսիրող և ԲՈՒՀ-ական կրթությունից բացարձակ ոչինչ չհասկացող ռեկտոր Մինասյանի համար իր թեյ եփող գործավարուհին և Շիրակի պետհամալսարանում դասավանդող պրոֆեսորները նույն հարթակում են գտնվում…

Հ.Գ. Պարոն Մինասյանը ԲՈՒՀ է մտել՝ «Եթե նախկինում Ձեզ մոտ հանրապետություն է եղել, ապա այժմ կլինի կայսրություն» (այս արտահայտությունը հենց նա է ինձ ասել) կարգախոսով… Այդ կարգախոսին համապատասխան էլ գործում է…. «Կայսրի»՝ Մինասյանի թիմակիցներն օգտվում են ամեն ինչից, իսկ մյուսները՝ գրոշներից… Պարոն Մինասյանը չի ընդունում նաև քննադատություն… Իրեն քննադատողների նկատմամբ տոտալ վերահսկողություն է սահմանում և շատերին ահաբեկում՝ չշփվել «ընդդիմադիրների» հետ… Ու այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում և Շիրակի պետական համալսարանում…»: