Արմեն Բորիսովիչը կազդուրվում է. Վարդան Տողանյանն այցելել է Ջիգարխանյանին
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն այցելել է դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին:
«Արմեն Բորիսովիչը կազդուրվում է: Նա պահպանում է իր անսպառ հումորի զգացումն ու մտածում է նոր նախաձեռնությունների մասին»,-նշված է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը գտնվում է ռուսաստանյան բուժհաստատություններից մեկում: