Զոհված զինվորի մայրը Թրամփին մեղադրել է անհարգալից վերաբերմունքի մեջ (ֆոտո)
Մարտական գործողությունների ժամանակ զոհված ամերիկացի զինվորականի մայրը մեղադրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անհարգալից վերաբերմունքի մեջ: Թրամփն ասել էր, որ զինվորականն իմացել է, թե ուր է գնում և որ մահն անխուսափելի էր, ինչն էլ զայրացրել է նրա հարազատներին: Այդ մասին BBC-ի փոխանցմամբ՝ պատմել է ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրեդերիկա Ուիլսոնը: Վերջինիս խոսքով՝ նա զոհվածի կնոջ հետ է եղել, երբ նախագահ Թրամփը զանգել է զոհվածի կնոջն ու ասել․
«Ձեր ամուսինը գիտեր, թե ինչի տակ է ստորագրում, բայց ամեն դեպքում ցավում եմ նրա մահվան համար»:
Այս զանգը հղի կնոջ վրա բացասական ազդեցություն է ունեցել:
Սերժանտ Դեյվիդ Ջոնսոնը սպանվել էր հոկտեմբերի 4-ին Նիգերիայում՝ իսլամիստ գրոհայինների կողմից: Թրամփին նախկինում արդեն մեղադրել են զոհված զինվորականների ընտանիքների հետ անմիջապես կապ չհաստատելու մեջ:
