«Ժողովուրդ». Պետպատվերը տրամադրվում է ծանոթներին, իշխանավորներին՝ խոստովանել է առողջապահության նախարարը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում գործող բուժհաստատությունները հայտնվել են դժվար կացության առաջ. ՀՀ առողջապահության նախարարությունը իրենց նկատմամբ բյուջետային պարտավորությունները չի կատարում: Այսինքն՝ ՀՀ քաղաքացին օգտվում է պետպատվերով բուժվելու իրավունքից, սակայն պետությունը չի վճարում նախատեսված ողջ գումարը՝ փող չկա պատճառաբանությամբ: Արդյունքում՝ հիվանդանոցները հսկայական պարտքեր են կուտակում և տարեցտարի դժվարանում են աշխատանքի շարունակականությունը ապահովել:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է. «Եթե մենք ունենք սահմանափակ բյուջե, պետք է ապրենք սահմանափակ պայմաններում և հնարավորություն գտնենք, զտենք: Անապահով խավերի օգնությունը հասցնենք, իսկ մնացածին տրամադրենք վճարովի բուժօգնություն: Իսկ մենք վիճակ ունենք, որ պետպատվերը տրամադրվում է ծանոթներին, իշխանավորներին»,- ասել է նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում