Թուրքիան դարձյալ լոլիկ կմատակարարի Ռուսաստան
ՌԴ Գյուղնախարարությունը Թուրքիայից լոլիկի մատակարարման սահմանափակումները վերացնող փաստաթուղթ է պատրաստել:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը:
«Գյուղնախարարությունը պոմիդորների մատակարարման սահմանափակումները վերացնող կառավարության որոշման համար համապատասխան նախագիծ է պատրաստել եւ նախատեսում ենք, որ նոյեմբեր-դեկտեմբերին տեղի կունենան առաջին մատակարարումները», — ասել է Տկաչյովը:
Նա նաեւ նշել է, որ դեկտեմբերի 30-ից կվերսկսվի Թուրքիայից սմբուկների եւ նռերի ներկրումը: