Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Արխիվ

Հայաստանից կույս աղջիկների «արտահանում»՝ Ֆրանսիա

Անահիտը 22 տարեկան է, ֆրանսերեն է սովորում, դպրոցում օտար լեզուն գերմաներենն է եղել, դժվարությամբ է ընկալում ֆրանսերենի լեզվական առանձնահատկությունները: Խոստովանում է, որ դպրոցում գերմաներենով առանձնապես չի զբաղվել, սեր չի ունեցել լեզվի նկատմամբ, այնուամենայնիվ, անցումը մեկ օտար լեզվից մյուսին դժվար է:

Ամեն օր հագած-կապած, մազերը հարդարած, տետրն ու գրիչը ձեռքին գնում է ֆրանսերեն սովորելու. նա ամուսնանալու է Ֆրանսիայում, բնակվելու է այնտեղ:

«Ֆրանսիայից մեր բարեկամներից մեկին հարցրել էին, թե գյուղում ի՞նչ լավ աղջիկ կա, նրանք էլ մի քանի աղջիկների նկարներ էին ուղարկել, ինձ էին հավանել»,-ասում է Անահիտը:

-Իսկ դու հավանե՞լ ես: 

Ամաչկոտ ժպտում է. երևի չի էլ պատկերացնում թե «հավանել» կամ սիրելը որն է: Նրա և նրա ընտանիքի միակ երազանքն Անահիտին Ֆրանսիա ուղարկելն է:

Փարիզ, Էյֆելյան աշտարակ. այսքանից այն կողմ նրա գիտելիքները Ֆրանսիայի մասին չեն անցնում, Փարիզը նրա համար ողողված է ծիրանագույն լույսերով, և հույս ունի, որ բարի փերու փայտիկի մեկ հարվածով երիտասարդ աղջկա բոլոր երազանքները կիրականանան:

Ընտանեկան կյանքի խնդիրների, դժվարությունների, օտարազգիների հարևանությամբ ապրելու մասին բացարձակ չի մտածում:

Հարցին, թե ինչո՞ւ է փեսացուն ցանկացել Հայաստանում կին գտնել, ասում է, որ Արմենը՝ փեսացուն, ասում է, որ այնտեղ դժվար է «նորմալ» աղջիկ գտնել, և ընտանիքով որոշել են հայրենի գյուղից աղջիկ տանել:

-Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ է նշանակում ապրել օտար երկրում՝ առանց ազգականների և հարազատների. հանգամանք, որ հայերիս համար խիստ կարևոր է:

Գլուխն է օրորում: Ամբողջ կյանքում ընտանեկան հարկի տակ ազգականների, եղբոր ընտանիքի, ծնողների հետ բնակվելն Անահիտի համար ապրելակերպ է, սակայն կյանքի մեկ հատվածում նրա ճակատագիրն ուղղվել է դեպի Ֆրանսիա:

«Մերոնք ասում են՝ լավ կլինի, կգնաս, լավ ապրուստ, տուն ու տեղ կունենաս, ստեղ ի՞նչ կա՝  ոչ մի բան: Ամբողջ օրը ծաղիկ ենք մշակում, բայց պարտքերի մեջ ենք»,- ասում է Անահիտը:

Փեսացուն աղջկան ստիպել է դուրս գալ աշխատանքից՝ ձևակերպելով, որ շուտով տանից հեռանալու ես, հարազատներիդ հետ երկար ժամանակ չես տեսնվելու, լավ կլինի, որ տանը մնաս, Անահիտն էլ հլու-հնազանդ աշխատանքից դուրս է եկել:

Պարզվում է՝ Անահիտը միակը չէ, որ ֆրանսերեն սովորելու համար դիմել է ուսուցչուհու օգնությանը: Տիկին Սուսանը ևս մի քանի աշակերտուհիներ ունի, ովքեր մեկնելու են Ֆրանսիա՝ ամուսնանալու նպատակով:

«Անահիտն արդեն 4-րդ աղջիկն է, որ ինձ մոտ ֆրանսերեն է պարապում. գնալու են Ֆրանսիա: Աշակերտ եմ ունեցել, որ 17 տարեկան էր, չէր պատկերացնում անգամ՝ Ֆրանսիան որտեղ է և ընդհանրապես երկրի մայրաքաղաքը որն է: Վերջերս է իմացել, որ Փարիզն է: Նկարներն ազգականները ցույց են տվել Ֆրանսիայի Ամյեն քաղաքում բնակվող իրենց ազգականին, նրանք էլ հավանել են, եկել են, նշանել, ու շուտով նա էլ է գնալու»,– ասում է տիկին Սուսանը:

Նա նաև պատմում է, որ հարևան գյուղից մի աղջիկ է ամուսնացել Իսպանիայում, եկել-տարել են, սակայն մեկ տարի հետո բաժանվել-եկել է հայրենի գյուղ: Իսպանիայում ամուսինն օրերով տուն չի եկել, կնոջն ուշադրություն չի դարձրել, նա էլ ամբողջ օրը տանը փակված է եղել, ամուսինը գնացել-եկել, վիրավորել-կոպտել է, և օրերից մի օր, երբ ամուսինը 10 օրով տնից բացակայել է, վեր է կացել, եկել տուն: Այժմ ամուսնացած է, և երևի թե իր երջանկությունը գտել է հայրենիքում:

Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին օտար երկրներ արտագաղթած հայ ընտանիքների տղաները աշխատում են Հայաստանից աղջիկ տանել՝ համոզված լինելով, որ Հայաստանի աղջիկները կույս են, օտար բարքերին անհաղորդ և տանը գործերով կզբաղվեն:

Կարճ ասած՝ Հայաստանից արտագաղթած հայ ընտանիքներին կույս հարսներ են պետք: