Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է Տիգրան Խաչատրյանին
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։