«ՉԻ». Մանկապարտեզի տնօրենը ծնողներից գումար է պահանջում
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 84 մանկապարտեզում դրամահավաքը օրինաչափություն է համարվում։
Մանկապարտեզի տնօրեն Ժաննա Ալեքսանյանը, որն ընդամենը մի քանի ամիս է, ինչ ղեկավարում է նախակրթարանը, հրահանգել է ֆոնդի համար նախանշված 500 դրամի փոխարեն հավաքել 1000-ական դրամ։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երբ ծնողները հայտնել են իրենց դժգոհությունը և հանդիպում պահանջել տնօրենի հետ, Ալեքսանյանը ոչ մի բացատրություն չի տվել, թե ինչի վրա են այդ գումարները ծախսվելու, բայց չի հրաժարվել գումար հավաքելու մտքից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում