Կարվի առավելագույնը՝ ՊԲ պաշտպանողական և հարվածային ներուժի զարգացման համար. Բակո Սահակյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի նախագահ Բակո Սահակյանն օրեր առաջ կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ, ներկայացնելով առաջիկա անելիքները (2017-2020) հայտարարեց, որ բանակաշինությունն ու անվտանգությունը պետակաշինության առանցքային ուղղություններն են:
Առաջիկա տարիների ընթացքում կշարունակեն իրականացվել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը:
Նախագահը ընդգծեց, որ առաջիկայում պաշտպանության բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական և հարվածային ներուժի զարգացման ու կատարելագործման, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը:
Բանակաշինության ռազմավարության հիմքում շարունակում է մնալ ակտիվ պաշտպանության գաղափարը:
Բ. Սահակյանը նշեց, որ Արցախը երբեք ագրեսոր չի եղել, բայց կանի ամեն ինչ Արցախում ապրող մարդկանց սպառնացող հնարավոր բոլոր վտանգները ճիշտ ժամանակին չեզոքացնելու համար»: