«Ժամանակ». Ծառուկյանն անձամբ կմասնակցի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին
«Ժամանակ» թերթը գրում է.
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է լրջորեն զբաղվել նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններով։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն այնքան է կարևորում այդ ընտրություններում իր առաջադրած թեկնածուների հաղթանակը, որ թեկնածուների քարոզարշավին կմասնակցեն «Ծառուկյան» դաշինքի անդամ պատգամավորներ և անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Այդ մասնակցությունը կլինի նույն մեխանիզմով՝ սկզբում ընտրողների հետ կհանդիպեն «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, իսկ հետո հանրահավաքում ելույթ կունենա Ծառուկյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում