«Ժողովուրդ». Ցինի՞զմ, ծաղրա՞նք. Կարեն Կարապետյանն անկարո՞ղ է գնաճը զսպել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կառավարությունը որոշել է պարզապես ծաղրել ժողովրդին՝ ամեն կերպ արդարացնելով թանկացումները և կոչ անելով զինվել համբերությամբ:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ հայտարարել է, թե իրենք ուսումնասիրություններ են կատարել կարագի, բենզինի և մսի շուկայում և պարզել, որ թանկացումները ոչ թե չարաշահումների հետևանք են, այլ օբյեկտիվ հիմքեր ունեն:
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ասել է. «Նախ և առաջ թանկացումներն այնքան շատ չեն, ինչպես որ ներկայացնում են՝ կարագն է, բենզինն է, մսամթերքն է՝ 10 տոկոս և ձուկը, բայց շատ ապրանքներ կան, որոնք էժանացել են։ …Մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս արձագանքենք։ Մենք չենք կարող այդ գները զսպել։ Այլ խնդիր է, որ մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի մեր քաղաքացին կարողանա թանկացումներին դիմակայել։ Այդ ամեն ինչին համբերատար պետք է վերաբերվել»:
Ի՞նչ է սա՝ ցինի՞զմ, ժողովրդին ծաղրե՞լ, թե սեփական անկարողությունը խոստովանելու տխուր փորձ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում