Ջուլիան Ասանժը 20 հազար եվրո է խոստացել լրագրողի սպանության վերաբերյալ տեղեկատվության համար
Ինչպես հայտնում է աշխարհահռչակ BBC-լրատվական գործակալությունը, Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը քսան հազար եվրո պարգևատրում է խոստացել մալթացի լրագրող Դաֆնի Կարուան Գալիցիի սպանության վերաբերյալ ցանկացած տեղեկատվության համար։
Ասանժն իր Twitter-ի էջում գրում է․
«Մեծ ցավով տեղեկացա, որ այսօր առավոտյան մալթացի հայտնի լրագրող Դաֆնի Կարուան սպանվել է ՝ իր մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: Այն անձը ով որևէ տեղեկատվություն կհայտնի, որը կարող է օգնել գտնելու սպանության կազմակերպիչներին կպարգևատրվի 20 հազար եվրո գումարով»։

Հիշեցնենք, որ նախօրեին իր տան մոտ կայանած մեքենայի պայթյունից մահացել էր 53-ամյա մալթացի լրագրող Դաֆնի Կարուանա Գալիցինան, ով ավելի վաղ հայտարարել էր Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատայի և նրա կնոջ ՝ այսպես կոչված «պանամական փաստաթղթերի» կապի մասին: Դրանք այն նույն փաստաթղթերն են, որոնք բազմաթիվ երկրներում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ օֆշորային սկանդալների պատճառ դարձան: