Զախարովան Արևմուտքի իշխանություններին մեղադրել է ռուս դիվանագետների դեմ սադրանքների մեջ US Open. հայ թենիսիստ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլԱրևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում․ Ռոմանոս ՊետրոսյանՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԱՄՆ-ն չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել նավերի վրա հարձակումները. ՎենսՈւիթքոֆը և Քուշները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև․ ԶելենսկիimID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱրարատ Միրզոյանը կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասինԲելառուսում արգելել են «ոչ բավարար չափով կոնյակային» հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքըԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենՖրանսիայում տասնութամյա տղամարդը պլանավորել է առեւանգել մի քանի հայտնի մարդկանցՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովՂազախստանը նավթի տարանցման նոր երթուղի է բացել դեպի ՂրղզստանԹրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբԱյդտեղ պետք է սովորի այն մարդը, ով որոշում ունի, որ պրոֆեսիոնալ կերպով զբաղվելու է այդ գործովԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎահագն Խաչատուրյանը և չեխ սենատոր Վիստերչիլն անդրադարձել են հարևանների հետ ՀՀ-ի հարաբերություններին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինՔաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողելՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ծառուկյա՛ն, Ծառուկյա՛ն». ծափերով ու վանկարկումներով ԲՀԿ առաջնորդին դատարանից ճանապարհեցին ՔԿՀԹուրքիայում Ահմեթ Դավութօղլուի դեմ հետաքննություն է սկսվելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն«Իրանի պատմության խորությունը մի շփոթեք մանկության բակի չափսերի հետ»․ Իրանի ԱԳՆ-ում պատասխանել են ԱՄՆ ֆինանսների նախարարինԱլեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը կարևորել են երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումըԱլյասկայի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգըԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիՊատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում էՎահագն Չախալյանը կազատվի տնային կալանքիցԱրևային կայանների տեղադրման և շահագործման գործընթացներում բացահայտվել են առերևույթ խախտումներԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել ՀՀ-ին ՌԴ-ից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԱլեն Սիմոնյանն ընդունել է Վասիլիս ՄարագոսինՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել
«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ. «Ազատություն»
Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՓրկարարները մաքրել են ճանապարհին թափված քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
1992-93 թթ․ Թուրքիան 3 անգամ ծրագրում էր չափավոր հարված հասցնել Հայաստանին, և միայն Ռուսաստանի կոշտ արձագանքն է կանգնեցրել Թուրքիային․ Շարմազանով (տեսանյութ)
imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿՓաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետԻրանի բանակը հարվածներ է հասցնում ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ռազմաբազաներինԻրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Առանց Ռուսաստանի օգնության Հայաստանին կուլ կտան․ ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ
Հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղակական ուժի հետ․ Նարեկ ՆալբանդյանՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra»-ներ․ ավտոմեքենաներից մեկը բաժանվել է երկու մասի, որոնք հայտնվել են դաշտում, մի մասը՝ գլխիվայր․ կան վիրավորներ
Արխիվ

Կոռուպցիան Դավիթ Հարությունյանի տարեց հարևանուհին է

Ազգային ժողովում Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի դատական վճիռներին:

Դ. Հարությունյանի կարծիքով՝ պետք չէ դատավորների վրա ճնշում գործադրել, և ոչ ոք ձերբազատված չէ սխալներից, պետք է երաշխավորել դատավորների թե′ ներքին, թե′ արտաքին անկախությունը, նա նաև դեմ է դատավորներին, որոնց քննած գործերը ՄԻԵԴ-ով անցել են, և ըստ այդմ, ՀՀ-ն պարտավոր է վճարելու բյուջեից, պետք չէ անգամ նյութական պատասխանատվության ենթարկել:

Գաղտնիք չէ, որ դատական համակարգը ՀՀ-ում անկախ չէ և այն ոլորտն է, որտեղ կոռուպցիան ամեն քայլափոխի է: Եթե ըստ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների՝ զանցառու դատավորներին թեկուզ նյութական պատասխանատվության ենթարկեն, ապա դատավորների մի ստվար բանակ ստիպված կլինի բյուջեն լցնել:

Ի դեպ, այս մոտեցումը վատ չէ. հաճախ ենք հանդիպում, որ անգամ երիտասարդ դատավորները հսկայական կարողությունների տեր են, իսկ թե որտեղից՝ բոլոր գիտեն, սակայն բռնված չէ, գող չէ:

Նաև դատական համակարգում յուրաքանչյուրն իր թևն ու թիկունքն ունի, և մեկ դատավորին նյութաթափ անելով հարցը չի լուծվի: Իհարկե, դատավորներին նյութաթափ անելը վատ գաղափար չէ` այդ միջոցով բյուջեն հաստատ կլցվի, սակայն լինելով տարիների Արդարդատության նախարար՝ Դավիթ Հարությունյանը մեծ ազդեցություն ունի ոլորտում, և չեն բացառվում խնամիական, ազգակցական, բարիդրացիական, ընկերական կապերը նաև այս ոլորտի ներկայացուցիչների հետ: Չէ՞ որ իշխանական էլիտայում բոլորը բոլորի հետ կապված են, և այդ է պատճառը, որ հաճախ նախկին պաշտոնյաները վերադառնում են և վուալա՝ արդեն նախկին տեղում են:

Կա նաև դատական համակարգի ձևական հեղինակության հարցը, բոլորը գիտեն, որ ոլորտը կույս չէ, սակայն հարսանիքին արդարադատությունը պետք է կույս լինի. հեղինակության հարց է: Ինչ վերաբերում է երկրի դատական հեղինակությանը, ապա այն ի սկզբանե կույս չէր:

Իսկ ՄԻԵԴ-ի մատնանշած դատական սխալ որոշումների համար ոչ ոք պատասխան չի տալիս, վճարում է պետությունը, այսինքն՝ ոչ ոք, էլ ինչո՞ւ իզուր անհանգստացնել դատավորներին:

Իշխանությունը յուրաքանչյուր ոչ իշխանանպաստ դատական գործում «իր» մարդն ունի, ով էլ «սև գործն» է անում իշխանությունների համար, կողքից էլ փող է աշխատում իր համար, նրան ինչպե՞ս նյութաթափ անես, իհարկե՝ հնարավոր չէ:

Ահա մի քանի հիմքեր, որոնք նկատի ունենալով՝ Դավիթ Հարությունյանն ակնհայտ կաշառակեր դատավորներին անգամ ցանկություն չունի նյութական պատասխանատվության ենթարկելու:

Դավիթ Հարությունյանն ակնհայտ կաշառակերության դեպքերի դեմ չի պայքարում, ինչպես կարող է երկրի կոռուպցիայի դեմ պայքարել:

NEWSPRESS.am