Երևանի կենտրոնում գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի, Եկմալյան, Փարպեցու, Պուշկինի, Արամի, Սարյան փողոցներով պարփակված թաղամասի, ինչպես նաև Արգիշտի փողոցի թիվ 4, 7/4, 7/6, 11/3, 11/4, 11/8, 15, 17, Իսակովի պողոտայի թիվ 8 բազմաբնակարան շենքերի, Արգիշտի փողոցի թիվ 26, 36, Խորհրդարանի պողոցի թիվ 26, 36, Շահումյանի փողոցի թիվ 32, 40/17, 42/1, 46/14, Ցախի փողոցի թիվ 19 հասցեների առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: