ՄԱԿ. Աշխարհում սովածների թիվն աճում է
Աշխարհում սովյալների թիվը տասը տարի հետևողական կերպով իջնելուց հետո նորից սկսել է աճել: Հռոմում ներկայացված ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարում այս կամ այն աստիճան սոված է համարվում 815 մլն մարդ, 38 մլն-ով շատ, քան մեկ տարի առաջ: Սոված մարդիկ կազմում եմ աշխարհի բնակչության 11 տոկոսը:
Փորձագետները նշում են, որ նման աճը հակամարտությունների ու կլիմայի փոփոխության հետևանք է:
Նշենք, որ աշխարհում մինչև հինգ տարեկան չորրորդ երեխան տառապում է թերսնուցմամբ, նաև երեխաների ու մեծերի մոտ նկատվում է ճարպակալում, որը ևս կարող է թերսնման արդյունք լինել: