Եվրոպայում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ և վնասվեց Բազել քաղաքը. պատմության այս օրը
Պատմության այս օրը.
1356 թ. – կենտրոնական Եվրոպայում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ, արդյունքում մեծապես վնասվում է շվեյցարական Բազել քաղաքը:
1706 թ. – Ծնվել է Բալդասարե Գալուպպին, իտալացի երգահան, բազմաթիվ օպերաների հեղինակ (մահ. 1785 թ.):
1859 թ. – Ծնվել է Անրի Բերգսոնը, ֆրանսիացի փիլիսոփա, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1941 թ.):
1867 թ. – ԱՄՆ-ն Ռուսական կայսրությունից գնել է Ալյասկան՝ վճարելով ընդամենը 7,2 միլիոն $:
1892 թ. – Շահագործման է հանձնվել աշխարհում առաջին երկար հեռախոսային գիծը` Չիկագո-Նյու Յորք:
1895 թ. – Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքում տեղի են ունեցել հայկական բնակչության ջարդեր:
1922 թ. – Ստեղծվել է BBC բրիտանական լրատվական ընկերությունը:
1931 թ. – Մահացել է Թոմաս Էդիսոնը, ամերիկացի գիտնական, գյուտարար, 100-ից ավելի գյուտերի հեղինակ (ծն. 1874 թ.):
1960 թ. – Ծնվել է Ժան-Կլոդ Վան Դամը, բելգիացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ: