Հայաստանում ադամանդագործությունը ծաղկում է
Հայաստանում աճել են ադամանդի և ոսկերչական իրերի արտադրության ծավալները: 2017 թվականի հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 118 հազար 958 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 62.1 տոկոսով:
2016 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 73 հազար 392 կարատ ադամանդ:
Հայաստանում մշակվող ադամանդի հումքն առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից: