Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ)
Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեք հեկտար պտղատու այգու հիմնում սահմանամերձ Բաղանիսում:
ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ)-ի աջակցությամբ Բաղանիսում պտղատու այգիների հիմնման մեկնարկը արդեն տրվել է ի ուրախություն բոլորիս:
Ծրագրի շրջանակներում հիմնվելու է հոնի և պնդուկի երեք հեկտար մասիվ այգի իր առանձին ցանկապատով և ոռոգման կաթիլային համակարգով: Հողի փխրեցումից հետո կիրականացվեն ցանկապատման աշխատանքները,որից հետո կդրվեն տնկիները: Ծրագրից մասնակցում են չորս շահառու, որոնք վարելահողի սեփականատերերն են և պարտավորվել են 20 %-ի չափով մասկացություն ունենալ ծրագրի իրականացմանը:
Հ.Գ. Հողը պահելուց զատ այն պետք է նաև մշակել, որ անպետք չդառնա: Սահմանը ամրացման ևս մեկ քայլ»:
