«Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը
«Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ»: Սա Լևոն Հայրապետյանի վերջին ցանկությունն էր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել լրագրող Վահե Ավանեսյանը Մոսկվայից:
«Այս առավոտ նա մահացել է: Հայրապետյանն ընդամենը 68 տարեկան էր»,- գրել է նա:
Լևոն Գուրգենի Հայրապետյանը ծնվել է 1949 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։
Հիշեցնենք, որ գործարարը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016-ին նա տեղափոխվել էր Մորդովայի բանտ, որը Ռուսաստանի վատագույն բանտերից մեկն է:
Նա մեղադրվում է իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից` իր որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700 000 դոլար վերցնելու մեջ: Ըստ քննության՝ Հայրապետյանը գումարը վերցնելուց հետո էապես չի կարողացել ազդել դատավճռի մեղմման վրա, ինչի արդյունքում Իզմեստևը դատապարտվել է ցմահ ազատազրկման` մի շարք ծանր հացագործությունների իրականացման համար:
2014 թ հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Լևոն Հայրապետյանին ձերբակալել են, ուր նա ժամանել էր Մոնակոյից։