Մամեդովը բաց թողեց իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը. ԱԳՆ խոսնակ
Բաքվեցի ժամկետնանց չինովնիկը կրկին բաց թողեց լռելու և իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարությանը:
Մամեդովն իր հետին գրառում էր արել այն մասին, թե իբր Սերժ Սարգսյանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը և հայտարարությամբ հանդես եկել: