Վիճաբանություն և ծեծկռտուք՝ կարաոկեում. 5 բերման ենթարկվածից 4-ն աղջիկ են. Shamshyan.com
Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 15-ին Էրեբունի վարչական տարածքում մի խումբ կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Այդ մասին գրում է Shamshyan.com-ը:
Ժամը 06։30-ի սահմաններում «Վոյս» կարաոկե ակումբից միմյանց միջև վիճաբանություն ունենալու կասկածանքով Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Դիանա Բ.-ն, 22-ամյա Լիլիթ Ե.-ն, 26-ամյա Անուշ Ե.-ն, 25-ամյա Վարդուհի Ռ.-ն և 21-ամյա Տիգրան Հ.-ն։
Պարզվել է, որ նշված անձինք նշված ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որը հետո վերածվել է քաշքշուկի և ծեծկռտուքի։ Բոլորը ստորագրությամբ ազատ են արձակվել և բոլորին տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում