«Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ. Հայաստանի նկատմամբ կարող են սանկցիաներ կիրառվել
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ռուսական շուկայում հայտնված թուրքական լոլիկի հարցը հայ-ռուսական նոր սկանդալ է հասունացնում:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ խոսքը միայն թուրքական լոլիկի մասին չէ: ՀՀ-ն նաև եվրոպական որոշ երկրներից է տարբեր ապրանքներ ներկրում և հայկական պիտակով արտահանում ՌԴ:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ «Հայաստանի միջոցով ՌԴ թուրքական լոլիկի արտահանումն արվում էր մասսայաբար, ինչից էլ աղմուկը բարձրացավ: Հիմա, երբ ՌԴ-ն ասում է՝ ստոպ, էդ ինչ եք անում, դա նշանակում է, որ պայմանավորվածություններ են խախտվել:
Եթե այս սկանդալի արդյունքում պարզվի, որ իրականում Հայաստանը նման մեխանիզմներով թուրքական լոլիկ, եվրոպական այլ ապրանքներ է արտահանել ՌԴ, ապա գուցե բանը հասնի սանկցիաների կիրառմանը Ռուսաստանի կողմից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում