«Ժամանակ». Ծառուկյանին թալանել են. Հիմնարկի տնօրենը յուրացրել է մի քանի միլիոն դոլար ու հեռացել երկրից
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնարկներից մեկի տնօրենն օրերս յուրացրել է հիմնարկին պատկանող մի քանի միլիոն դոլարը և ընտանիքով հեռացել երկրից:
Գագիկ Ծառուկյանը մի քանի օր է՝ փորձում է հայտնաբերել այդ տնօրենին և ետ բերել հիմնարկից գողացված գումարը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում