Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածում տեղում է թույլ ձյուն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածի «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է թույլ ձյուն:
Սիսիան-Գորիս հատվածում առկա է մառախուղ (տեսանելիությունը 50-60 մ):
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: