Հնդկաստանում իր երկու հորեղբայրների կողմից բռնաբարված 10-ամյա աղջիկը ծննդաբերել է
Հնդկաստանում տասը տարեկան աղջիկը, ով ավելի վաղ բռնաբարվել էր իր երկու հորեղբայրների կողմից, օգոստոսին ծննդաբերել է։ Այդ մասին հայտնում է CNN-ը:
Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսում գտնվող Չանդիգար քաղաքում: Ոստիկանության հայտնած տեղեկատվության համաձայն՝ ԴՆԹ թեստի միջոցով պարզվել է, թե նրանցից ով է երեխայի հայրը: Վերջիններիս փոքր եղբայրը մեկ անգամ դատապարտված է եղել բռնաբարության համար:
Տասնամյա աղջկա հորեղբայրներից մեկն արդեն ձերբակալված է. հայտնել է տեղի ոստիկանապետը: Աշխատանքներ են տարվում մյուսին՝ երեխայի կենսաբանական հորը, գտնելու և ձերբակալելու ուղղությամբ:
Ծնունդն ընդունած բժշկի խոսքով՝ ո՛չ աղջիկը, ո՛չ էլ ծնողները չեն իմացել նրա հղիության մասին մինչ 26 շաբաթականը, իսկ դրանից հետո այլևս հնարավոր չէր պտուղը հեռացնել:
Նշվում է նաև, որ աղջիկն այդպես էլ չի հասկացել, թե ինչ է պատահել իր հետ:
«Ծնողներն այժմ չեն պատրաստվում իրենց երեխային պատմել ճշմարտությունը»,- ասել է բժիշկը։
Հիշեցնենք, որ Հնդկաստանն առաջատար երկրներից է կանանց հանդեպ բռնության և
բռնաբարության դեպքերի թվով: 2011 թվականի համեմատ բռնությունների թիվն աճել է 50%-
ով, իսկ ըստ վերջին հարցումների՝ Հնդկաստանի կանանց 86%-ն իրեն ապահով չի զգում իր
երկրում։