Բանակցություններն ավարտվեցին. Սերժ Սարգսյանի խոսնակ (լուսանկարներ)
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև բանակցություններն ավարտվեցին, Ալիևը լքեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջկազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլգում հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Ավելի ուշ Հակոբյանը տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը բանակցությունների վայրից մեկնել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
