Ընթանում է Սարգսյան-Ալիև առանձնազրույցը
Բանակցությունների ավարտից հետո այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլգում հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել էր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: