Մոսկվայի կենտրոնում գնդակահարել են Հայաստանի քաղաքացու
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք գնդակահարել են մի տղամարդու: Այս մասին գրում է Lente.ru -ն:
Վերջինիս տեղեկություններով՝ երկուշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 08: 30-ին, Հայաստանի Հանրապետության 44-ամյա քաղաքացին Նովոսլոբոդսկի փողոցում դուրս է եկել իր մեքենայից, այդ պահին մարդասպանը նրա վրա մի քանի կրակոց է արձակել:
«Բնութագիրը նման է պատվիրված սպանության»,- նշել է պարբերականի աղբյուրը:
Հանցագործն արձակել է առնվազն 4 կրակոց: Քրեական գործ է հարուցվել: