Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունները սկսվել են (լուսանկար)
Քիչ առաջ Ժնևում մեկնարկել են Սերժ Սարգսան-Իլհամ Ալիև բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլգում հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Ավելի վաղ, հղում անելով ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությանը, հայտնել էինք որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Ժնևում նախատեսված էր հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Հանդիպումը կայանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ:
