Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է
Օրեր առաջ դերասանի կինը` Վիտալինա Ցըմբալյուկ- Ռոմանովսկայան, հաղորդել էր, որ Արմեն Ջիգարխանյանին առեւանգել են: Որոշ լրատվամիջոցներ՝ հղում անելով Արմեն Ջիգարխանյանի կնոջը, գրում են, թե «երկու մարդ նրան փաստացի առևանգել են և առանց փաստաթղթի տեղափոխել հիվանդանոց»: Ըստ նրա, այդ ընկերները Հայրապետ Հովհաննիսյանն ու Արթուր Սողոմոնյանն են, որոնց հետ էլ դերասանը գնացել է, իսկ այնուհետև հայտնվել հիվանդանոցում՝ ծանր վիճակում։ Ըստ Ջիգարխանյանի կնոջ, ընկերները աչք են դրել թատրոնի վրա: Վիտալինան այս մասին հաղորդել է նաև ոստիկանությանը:
Այդ մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Mash թելեգրամի-ալիքին։
Մի քանի օր առաջ Վիտալինան դիմել էր ոստիկանություն՝ խնդրելով գտնել և տուն վերադարձնել իր փախած ամուսնուն։ Նրան գտել էին Մոսկվայի կլինիկաներից մեկում, որտեղ դերասանին տեղափոխել էին ծանր վիճակում։ Ջիգարխանյանը կտրականապես հրաժարվել է հանդիպել կնոջ հետ: