«Ժամանակ». Ինչպես են երևանցիներին հիասթափեցնում իրենց քաղաքի տոնից. Կենտրոնի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրենի պարտադրանքը
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող Կենտրոնի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանն իր աշխատակիցների համար յուրովի է պատկերացնում Երևանի տոնը:
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ տնօրենը բոլոր աշխատակիցներին ստիպել է այսօր ներկա գտնվել Էրեբունի-Երևան տոնակատարությանը, ընդ որում՝ աշխատակիցներին պարտադրելով ցուցակ ստորագրել, որ բոլորն անպայման ներկա են գտնվելու Հանրապետության հրապարակում մեկնարկելիք տոնակատարությանը:
Մնում է հուսալ, որ պոլիկլինիկայի աշխատակիցները վերջնականապես չեն հիասթափվի իրենց քաղաքի տոնից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում