«Ժողովուրդ». Պաշտոնյաները, ովքեր չեն ծառայել բանակում կրթվելու «անվան տակ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Օրեր առաջ խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար ՎիգենՍարգսյանը հայտարարել էր, թե սահմանադրական պարտավորությունը՝ երկրի պաշտպանությանը մասնակցելու, պետք է տարածվի բոլորի վրա:
Բանակում չծառայած պաշտոնյաների մասին բազմիցս ենք խոսել, սակայն նախարարի հայտարարությունների և նոր ձևավորված կառավարության ֆոնին, թերևս, արժի մեկ անգամ ևս վերհիշել, թե ովքեր են բանակում չծառայած պաշտոնյաները ու հենց կրթվելու «անվան տակ»:
Այդ պաշտոնյաներն են՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը…»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում