Հայաստանի չեմպիոնն անհաջողությամբ է մեկնարկել ՈՒԵՖԱ-ի գավաթում
Հոկտեմբերի 12-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի առաջին տուրի հանդիպումը խորվաթական «Նացիոնալի» և Հայաստանի չեմպիոն «Լեոյի» միջև: «Նացիոնալը» հաղթեց 4:1 հաշվով: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
1:0՝ Նիկոլայ Պերևերզև, 08:12, ինքնագոլ
2:0՝ Պերեյրա Ժունիոր, 16:28
3:0՝ Մաթեուս, 19:11
3:1՝ Գարեգին Մաշումյան, 21:57
4:1՝ Անդրե Գոմես, 39:18