Հայտնի է, թե որտեղ և երբ կհանդիպեն Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 16-ին: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև»,- ասված է հաղորդագրության մեջ: