Ի՞նչ անել, եթե ունեք անձնագիր և ցանկանում եք այն փոխանակել. իրազեկում է ԱՎՎ-ն
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե քաղաքացին ունի անձնագիր և ցանկանում է այն փոխանակել, այն փաստաթղթերը, որոնք ներկայացրել է առաջին անգամ անձնագիր ստանալու համար, այլևս չի ներկայացնելու։
Անհրաժեշտ է ներկայացնել միայն փոխանակվող անձնագիրը, իսկ զինապարտ քաղաքացիները նաև զինվորական գրքույկ։ Հիմք հանդիսացող փաստաթուղթը ներկայացվում է միայն այն դեպքում, երբ անձնագիրը փոխանակվում է անհատական տվյալների փոփոխման դեպքում»։