«Հովիկ Աբրահամյանը խոստացավ օգնել, եթե մի հատ «զացեպկա» գտնի». Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներ (տեսանյութ)
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները հույսները կտրել են կառավարությունից: Արդեն 14 տարի նրանց բնակարանի փոխհատուցման խնդիրը չի լուծվում:
Բնակիչների շարքերը նոսրացել են. ոմանք հույսն են կորցրել ու լքել երկիրը, մի քանիսը մահացել են, իսկ մյուսներն ինչ-որ ճանապարհով բնակարան ձեռք բերել: Այժմ 12 ընտանիք է մնացել, ովքեր որոշել են, ինչ էլ որ լինի, հանգուցալուծում տալ խնդրին: Թեև մյուս կողմից էլ վարչապետ Կարեն Կարապետյանից մեծ ակնկալիքներ չունեն:
«Հովիկ Աբրահամյանն ավելի լավն էր, քան Կարապետյանը, նա գոնե մեզ ընդունեց»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը, իսկ մյուսն էլ հավելեց՝ «Հովիկ Աբրահամյանը խոստացավ լուծել մեր հարցը, եթե մի հատ «զացեպկա» գտնի, էն էլ հանեցին էդ մարդուն»:
Մանրամասները՝ տեսանյութում: