Հաշմանդամ օդաչուները դիմել են «Հայկական ավիաուղիների» սնանկության գործերով կառավարչին (տեսանյութ)
Հաշմանդամ օդաչուներն այլևս հույս չունեն, թե կառավարությունը տեր կկանգնի իրենց ու իրենց խնդրին: Նրանք որոշել են դիմել «Հայկական ավիաուղիներ» ընկերության սնանկության գործերով կառավարչին, որպեսզի կարողանան ամբողջությամբ սնանկ ճանաչել ընկերությունը, դրա վաճառքից ստացված գումարը տրամադրվի իրենց՝ որպես փոխհատուցում:
Հիշեցնենք, որ աշխատանքի ընթացքում հաշմանդամություն ստացած օդաչուները դեռևս 10 տարի առաջ «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից ստանում էին առողջության վնասի փոխհատուցում:
«Հայկական ավիաուղիները» 2006 թվականին լուծարվել է, իսկ դրանից հետո այդ գումարի վճարման պարտավորությունն ստանձնել էր Հայաստանի կառավարությունը: Մինչ օրս, սակայն, կառավարության կողմից վճարում չի կատարվել:
Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում