«Ժողովուրդ». Ֆլեշի Բարսեղին թալանե՞լ են. Միջգերատեսչական լուրջ բախում է հասունանում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միջգերատեսչական լուրջ բախում է հասունանում: Այս անգամ պատճառը Սերժ Սարգսյանի սանիկ, գործարար Ֆլեշի Բարսեղին թալանելն է:
ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել ՊԵԿ-ին՝ զգուշացնելով, որ կոնկրետ քայլերի դիմեն մաքսակետերում հեղուկ վառելիքի հափշտակությունների դեպքերը կանխելու համար:
Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունը ՊԵԿ-ին հիշեցրել է Այրում-Ջիլիզա մաքսային կետի պաշտոնատար անձանց կողմից հեղուկային վառելիքի հափշտակությունները: Սակայն չի մատնանշված, թե ՊԵԿ պաշտոնատար անձինք կոնկրետ որ ընկերության հեղուկ վառելիքն էին գողացել, որն էլ պատճառ էր դարձել նման միջնորդագրի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊԵԿ պաշտոնատար անձինք հափշտակել էին Սերժ Սարգսյանի սանիկ գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին պատկանող ընկերության հեղուկ վառելիքը, որը կազմել էր մոտ 495 լիտր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում