Facebook-ի օգտատերերը չեն կարողանում մուտք գործել իրենց էջերը
Ամբողջ աշխարհում Facebook սոցիալական ցանցի աշխատանքն ամբողջությամբ խափանվել է:
Այդ մասին տեղեկացնում է The Independent-ը: Օգտատերերը չեն կարողանում մուտք գործել իրենց էջերը: Երբ փորձում են բացել հաշիվը, սև էջ է հայտնվում: Օգտատերերի մի մասն էլ նշել է, որ չի կարողանում որոշ գործողություններ կատարել սոցցանցցում:
Մի մասի մոտ էլ կայքն ամբողջությամբ նորմալ է աշխատում, սակայն երբ փորձում են որևէ գրառում կատարել, կայքը խափանվում է:
Հազարավոր մարդիկ բողոք են ներկայացրել ստեղծված իրավիճակի պատճառով: