«Ժողովուրդ». Իրանում Կարեն Կարապետյանը չի պահպանել արարողակարգը՝ կարծես մասնակցում էր ՀՀԿ քարոզարշավին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պահվածքից տպավորություն էր, թե նա շարունակում է մասնակցել ՀՀԿ քարոզարշավին, որտեղ պարտադիր չէ արարողակարգը պահպանելը, այլ ավելի կարևոր է հագուկապով, շարժուձևով մարդկանց վրա տպավորություն գործելը, այս անգամ առանց սիրելի ժիլետի:
Բանն այն է, որ Թեհրանի օդանավակայանում զինվորական պահակախմբի մոտով անցնելիս, երկու երկրների դրոշների առջև խոնարհվելիս՝ վարչապետ Կարեն Կարապետյանը եղել է արձակված կոստյումով: Վարչապետի կոստյումն արձակված էր նաև Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջհանգիրիի հետ հանդիպման ժամանակ:
Մինչդեռ նման դեպքերում արարողակարգի պահանջն է, որ կոստյումի կոճակներից գոնե մեկը կոճկված լինի: Այդպես են վարվում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես պաշտոնական այցերի ժամանակ: Այդպես պետք է վարվեր նաև վարչապետը հատկապես Իրան այցելելիս` երկիր, որտեղ առանձնահատուկ կարևորություն են տալիս արարողակարգային հարցերին, մարդկանց պահվածքին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում