Զախարովան Արևմուտքի իշխանություններին մեղադրել է ռուս դիվանագետների դեմ սադրանքների մեջ US Open. հայ թենիսիստ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլԱրևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում․ Ռոմանոս ՊետրոսյանՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԱՄՆ-ն չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել նավերի վրա հարձակումները. ՎենսՈւիթքոֆը և Քուշները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև․ ԶելենսկիimID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱրարատ Միրզոյանը կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասինԲելառուսում արգելել են «ոչ բավարար չափով կոնյակային» հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքըԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենՖրանսիայում տասնութամյա տղամարդը պլանավորել է առեւանգել մի քանի հայտնի մարդկանցՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովՂազախստանը նավթի տարանցման նոր երթուղի է բացել դեպի ՂրղզստանԹրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբԱյդտեղ պետք է սովորի այն մարդը, ով որոշում ունի, որ պրոֆեսիոնալ կերպով զբաղվելու է այդ գործովԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎահագն Խաչատուրյանը և չեխ սենատոր Վիստերչիլն անդրադարձել են հարևանների հետ ՀՀ-ի հարաբերություններին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինՔաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողելՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ծառուկյա՛ն, Ծառուկյա՛ն». ծափերով ու վանկարկումներով ԲՀԿ առաջնորդին դատարանից ճանապարհեցին ՔԿՀԹուրքիայում Ահմեթ Դավութօղլուի դեմ հետաքննություն է սկսվելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն«Իրանի պատմության խորությունը մի շփոթեք մանկության բակի չափսերի հետ»․ Իրանի ԱԳՆ-ում պատասխանել են ԱՄՆ ֆինանսների նախարարինԱլեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը կարևորել են երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումըԱլյասկայի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգըԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիՊատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում էՎահագն Չախալյանը կազատվի տնային կալանքիցԱրևային կայանների տեղադրման և շահագործման գործընթացներում բացահայտվել են առերևույթ խախտումներԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել ՀՀ-ին ՌԴ-ից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԱլեն Սիմոնյանն ընդունել է Վասիլիս ՄարագոսինՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել
«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ. «Ազատություն»
Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՓրկարարները մաքրել են ճանապարհին թափված քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
1992-93 թթ․ Թուրքիան 3 անգամ ծրագրում էր չափավոր հարված հասցնել Հայաստանին, և միայն Ռուսաստանի կոշտ արձագանքն է կանգնեցրել Թուրքիային․ Շարմազանով (տեսանյութ)
imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿՓաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետԻրանի բանակը հարվածներ է հասցնում ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ռազմաբազաներինԻրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Առանց Ռուսաստանի օգնության Հայաստանին կուլ կտան․ ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ
Հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղակական ուժի հետ․ Նարեկ ՆալբանդյանՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra»-ներ․ ավտոմեքենաներից մեկը բաժանվել է երկու մասի, որոնք հայտնվել են դաշտում, մի մասը՝ գլխիվայր․ կան վիրավորներ
Արխիվ

Չի՛ կարելի խաղալ հայրենասիրություն և այն օգտագործել հանուն սեփական շահի. Մասիս Նազարյան

NEWSPRESS.amի զրուցակիցն է ՌԴ-ի Եկատերինբուրգ քաղաքի հայկական համայնքի նախագահ՝ Մասիս Խաչիկի Նազարյանը: Նրա հետ հանդիպումը տեղի է ունեցել Եկատերինբուրգ քաղաքի հայկական նորակառույց Ս. Հովհաննես – Կարապետ եկեղեցու բակում, որտեղ գերիշխում է հայկական ոգին ու որտեղ կարելի է հանդիպել Սվերդլովսկի մարզում բնակվող հայերին:

Պարո′ն Նազարյան, մի փոքր ներկայացրեք ինքներդ Ձեզ:

-Ես պարսկահայ եմ: Ծնվել եմ Պարսկաստանում և մինչև 7-րդ դասարան սովորել եմ այնտեղ, բայց արդեն 37 տարի է, ինչ բնակվում եմ այստեղ՝ Եկատերինբուրգում: Իմ մասին կխոսեն իմ գործերը: Ընդամենը կասեմ, որ կյանքում ունեմ իմ նշանաբանը՝ «Դու պետք է այնպես ապրես, որ այլ ազգերը տեսնելով քեզ` հպարտանան, որ ունեն քեզ նման հայ ընկեր» և հենց այս նշանաբանով էլ առաջնորդվում եմ:

-Ինչպե՞ս ստեղծվեց համայնքը և Դուք ե՞րբ ու ինչպե՞ս նշանակվեցիք Եկատերինբուրգի հայկական համայնքի ղեկավար:

-Օ՜հ (հիացական բարձր ծիծաղով արձագանքեց), դա երկար պատմություն է: Համայնքն ստեղծվել է 1988 թ. օգոստոսի 21-22-ին: Ինչ-որ անտառում հավաքվեցինք՝ մոտ 200-300 հոգի: Այն ժամանակ հեռախոսներ չկային, որ կապ հաստատեինք բոլորի հետ: Մարդկանց հետ հանդիպելով, գրասենյակներ զանգելով՝ հրավիրեցինք: Մեծ ցանկություն կար ստեղծել մի կառույց, որտեղ կկարողանայինք համախմբել մարզի բոլոր հայերին: Երեք թեկնածուներ էինք՝ մեկը ես էի, երկրորդն Արցախից, իսկ երրորդը Գյումրիից էր՝ համայնքի առաջին նախագահը: Ընտրեցինք Դավիթ Պետոյանին՝ այն ժամանակ իմ մոտ ու գաղափարակից ընկերոջը: Հետո 1994 թ. համայնքի նախագահ ընտրեցինք Միշա Մաթևոսյանին, ով համայնքի ներկայիս փոխնախագահն է՝ խելացի ու հրաշալի անձնավորություն, իսկ 1996 թ. ընտրվեցի ես և համայնքը ղեկավարում եմ մինչ օրս: Ասեմ, որ Սվերդլովսկի մարզում ներկա դրությամբ շատ ակտիվ աշխատում է 32 համայնք, սակայն հպարտորեն կարող եմ ասել, որ տարիներ շարունակ հայկական համայնքը եղել է համար առաջինը՝ առաջին տեղում եղել է ու կա, իսկ դա համայնքի աշխատանքների, գործելաոճի ու պատասխանատվության արդյունքն է:

-Ինչպե՞ս հղացավ հայկական եկեղեցի կառուցելու միտքը:

– Եթե ավելի անկեղծ լինեմ՝ այս եկեղեցու փոխարեն ցանկություն կար կառուցել Հայկական Մշակութային Կենտրոն, որտեղ կգործեր և′ հայկական դպրոցը, և′ հայկական երգի և′ պարի խմբակները ու այն անհրաժեշտ կառույցները, որոնք իսկապես կարևորն էին ու առաջնային: Քանի որ մինչև 2004 թ. մեր եկեղեցական, հայկական տոները նշում էինք ռուսական եկեղեցիներում, իսկ վերջին անգամ 2004 թ. ապրիլի 24-ին, երբ գնացինք ռուսական եկեղեցի ու մեզ արգելեցին ներս մտնել՝ պատճառաբանելով, թե մեր եկեղեցին այլ է, իսկ ձերը՝ այլ, հղացավ այն միտքը, որ պետք է ունենալ մեր հայկական եկեղեցին, և հենց 2004 թվականից էլ սկսեցինք կառուցել այն:

Իրականում եկեղեցիների միջև էլ է գնում մեծ պայքար: Եվ փաստացի կարող եմ ասել, որ այսօր ոչ միայն հայեր, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներ այցելում են հենց մեր եկեղեցի, իսկ մեր եկեղեցին պարտավոր է ընդունել ու բաց պահել դռները յուրաքանչյուր այցելուի առջև՝ անկախ ազգային պատկանելությունից: Եթե օտարն ընտրում է մեր եկեղեցին, ուրեմն նա ընտրել է մեր եկեղեցու հոգին, ուժն ու շունչը, իսկ դա մեր հոգևոր հաղթանակն է:

-Արդյո՞ք Սվերդլովսկի մարզում ապրող հայ երիտասարդներին կարելի է համարել համայնքի ներուժը, և կա՞ նրանց մեջ Ձեր նշած ոգին ու շունչը:

– Շատ խելացի հայ երիտասարդներ կան, ովքեր այստեղ սովորում են, ստանում են բարձրագույն կրթություն: Սակայն մենք ունենք ավելի դժվար խնդիր և այդ դժվարությունը կայանում է երիտասարդների համախմբման, միասնականության ու հայրենիքի, ժողովրդի, հայ մարդու հանդեպ պատասխանատվության մեջ: Նրանք պետք է հստակ գիտակցեն, որ ուր էլ լինեն, կյանքում ինչ բարձունքի էլ հասնեն՝ նրանք միշտ պարտք են հայրենիքին, և օտարության մեջ լինելով հանդերձ՝ չպե՛տք է մոռանան ՀԱՅ ՄԱՐԴ մնալու մասին, քանի որ մենք մեր ճակատին կրում ենք ո՛չ թե այն անունը, որով կոչել են մեզ մեր ծնողները, այլև կրում ենք պատվաբեր մեկ ընդհանուր անուն՝ հայ անունը, իսկ այդ անունը պահել է պետք ո՛չ թե խոսքերով, ճոխ կենացներով ու բաժակաճառերով, այլ գործով, հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումով ու հայի արյունը սեփական երակներում մաքուր պահելով:

Իսկ հայ երիտասարդը պետք է միշտ լինի հպարտ, իսկ գլուխը՝ միշտ բարձր:

Ժամանակն է խելացի ու մտածող երիտասարդների համար ճանապարհ հարթել: Իմ գլխավոր նպատակը համայնքի միջոցով հայ երիտասարդներին համախմբելն է, իսկ նրանցից յուրաքանչյուրը պետք է կարողանա ճիշտ հասկանալ դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը: Դա է իմ այսօրվա նպատակը:

-Արդյո՞ք սփյուռքն այսօր իրապես այն ուժն է, որը պետք է Հայաստանին՝ ուժեղ լինելու համար, ինչպես ներկայացվում է, թե՞ այլ տեսակետ ունեք:

– Ես շատ ռադիկալ մարդ եմ և գտնում եմ, որ հենց ՀՀ-ի ներսում պետք է մենք ուժեղ լինենք: Հայաստանում մեր պետական այրերը պետք է մեկ առ մեկ մտածեն, որ ո՛չ մի ռուս, կամ ո՛չ էլ որևէ այլ ազգ մեզ պետք չէ, որպեսզի մենք հզոր ու ուժեղ երևանք: Այսօր թշնամին մեզանից սովորում է ինչպես աշխատել ու, ցավոք, սովորելով էլ աշխատում է մեր դեմ, իսկ դա մեր թուլությունն է: Գիտե՞ք, չի՛ կարելի խաղալ հայրենասիրություն և այն օգտագործել հանուն սեփական շահի, քաղաքական հայացքների ու սեփական անձի վարկանշի բարձրացման համար:

Ցավո՛ք, պիտի նշեմ, որ մեր պատկան մամինները և պետական այրերը վարում են սխալ քաղաքականություն, ինչի արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

-Կարո՞ղ եք ասել, թե որոնք են Հայաստանի բացթողումները և ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է արվեն:

-Տեսե՛ք, ընդամենը մեկ օրվա մեջ մենք ունեցանք չորս զոհ, իսկ ինչո՞ւ հաջորդ օրը թշնամին չունեցավ կրկնակի զոհեր, որ օտարության մեջ թշնամուն ցույց տայինք, որ մեր մեկ զոհի դիմաց դուք կստանաք կրկնակին, կամ ավելին: Ի՛նչ, խնդիրն այն էր, որ փամփուշտը փո՞ղ արժեր, այդ դեպքում ի՞նչ արժեք ունի հայ զինվորի կյանքը:

Եկեք այս մասին մտածենք, որ չկոտրե՛նք մեր տղաների անկոտրում կամքն ու մարտական ոգին: Վերջապես հստակ գիտակցել է պետք, որ երբ քո ներսն ուժեղ է, դու ուժեղ ես ու հզոր դրսում, իսկ եթե ներսը թույլ է՝ դու թույլ ես ամեն տեղ:

Այն, ինչ անում ես քո հայրենիքի համար՝ պետք է անես անշահախնդիր, իսկ այսօր 90%-ը մտածում է իր սեփական շահի մասին:

Օրինակ՝ օտարության մեջ մեր համայնքն իր գործելաոճով թշնամուն, ադրբեջանցուն ստիպում է իրեն վատ զգալ և բոլոր հնարավորին տարբերակներն այդ հարցում մենք օգտագործում ենք: Միշտ էլ ողջ խնդիրը հայրենիքի, ազգի ու ժողովրդի հանդեպ վերաբերմունքի մեջ է եղել:

Եկեք ո՛չ թե բառերով հայրենիք հզորացնենք, այլ հզորացնենք ու ուժեղացնենք գործով, իրար օգնելով՝ բացառելով միմյանց հանդեպ «թուրքին հարիր նախանձ»-ը:

Որպես հայ՝ իմ միակ ու գլխավոր ցանկությունն է համախմբված կերպով Հայաստանը դարձնել ուժեղ:

Զրույցը վարեց՝ Արսի Մանուկյանը,

ք. Եկատերինբուրգ