«Կոնվերս բանկի» մասնաճյուղը թալանած անձը բանկը պայթեցնելու սպառնալիքը գրավոր է ներկայացրել. Armtimes.com
Armtimes.com-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղը թալանած անձը խոշոր չափի գործարք կատարելու համար նախապես պայմանավորվել էր կառավարչի հետ:
Նշանակված ժամին նա եկել է բանկ եւ գնացել կառավարչի սենյակ: Նույն այդ տեղեկություններով, նա սպառնալիքները գրավոր տեսքով է ներկայացրել, որում պահանջել է գումարը փոխանցել իրեն՝ այլապես կպայթեցնի բանկը: Նա գրավոր պահանջ է ներկայացրել՝ այդ կերպ փորձելով խուսափել աղմուկից: Կառավարիչը պահարանում եղած մոտ 200 հազար դոլարը տվել է նրան: Ինչից հետո այդ անձը շարունակել է սպառնալիքներ հնչեցրել եւ պահանջել, որպեսզի կառավարիչն իր հետ դուրս գա սենյակից, այլապես սպառնալիքներն իրականություն կդարձնի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում