Բանջարեղենն ու միսը թանկացել են
Բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 7.9%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ` 5.7% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գներն աճել են 0.3-10.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.5%-ով:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 7.9%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ՝ 1.8% գնաճ (պայմանավորված կարագի 4.2% գնաճով):
Մայրաքաղաքում ձկնամթերքի գներն աճել են 1.9%-ով: 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.4%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1.6%, սուրճի, թեյի և կակաոյի 1.8% գնաճ:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ`0.7% գնաճ (այդ թվում, ձվի գինը նվազել է 0.6%-ով): Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6.6%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ 0.3% գնաճ: