ԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել էՎեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետոՎթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկելԻրանի շուրջ պատերազմի հետևանքները կարող են հանգեցնել սննդի սուր պակասի 45 միլիոն մարդու համար. ՄԱԿՋավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. ՌստակյանԻրանը ցանկանում է Օմանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցըԱՊՀ երկրները մտադիր են միասնական մեխանիզմ մշակել տարածաշրջանում կապի ցանցերում խարդախությանը հակազդելու համարԱրցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերիՀայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի մասինԿԸՀ-ն ընդունել է Արամ Սարգսյանի դիմումը՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստանի»Կոլումբիայում նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել. կան մեծ թվով վիրավորներԸնտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետԱրևմտյան դերակատարները, բնականաբար, չեն նկատի իրենց փայփայած ռեժիմի բռնությունները․ ԱբրահամյանՉափազանց հանգիստ եմ այս նոր մտացածին մեղադրանքների մասով․ Վիգեն ՍարգսյանՆրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասինՄերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու իրավունքը. Մետաքսե ՀակոբյանՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն»Արտակարգ դեպք է տեղի ունեցել Անկարայի օդանավակայանումՀունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է. Խաչիկ Գալստյան
Ադրբեջանը «քարտեզագրել է» ՀՀ ընտրատեղամասերը. Գեղամյանի ահազանգը
Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Արամ Սարգսյանը դիմում է տանում ԿԸՀ. «Ուժեղ Հայաստան»–ը կզրկվի՞ գրանցումից. ուղիղՌումինիայի նավահանգստում ռազմածովային անօդաչու թռչող սարք է պայթել«Լրագրողների անձնական հեռախոսներն ի՞նչ կապ կարող են ունենալ քրվարույթի հետ». փաստաբանՔննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ (տեսանյութ)Ազովի ծովում նավերի վրա անօդաչուների հարվածի հետևանքով զոհվել են ադրբեջանցիներՆոր մանրամասներ՝ Արման Սահակյանի գործից. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է տարածել (տեսանյութ)«Երևանի գինու օրերին» փողոցներ փակ կլինենԱրմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել«Եթե Նիկոլին լսենք, պիտի կшխվենք բոլորս, որ երկիրն ազատվի, տա թուրքերին». հարցում ԼոռիումՔվեարկության օրն արգելվում է ընտրատեղամասերի հարակից տարածքներում խմբերով հավաքվելը․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելԻսրայելը զորք է տեղակայել Ադրբեջանի տարածքում. Վարուժան ԳեղամյանԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ումԹրամփը կողմ է Պուտին-Զելենսկի հանդիպմանըՔՊ-ի աջակիցների մեքենան վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ)ՌՈ-ն զինապարտին ծանուցագիր հանձնելու լիազորություն չունի, բանակն էլ փորձադաշտ չէ... բաց նամակ ՊապիկյանինՎարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է կատարել իշխանության յուրացում․ ՔԿ (տեսանյութ)Այսօր կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունըՔաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի. ՆԳ նախարարԿոտայքում բախվել են «Opel»-ն ու «SHACMAN» բեռնատարը. կա վիրավորՄի՛ վախեցեք, Դուք նույնպես արժանի եք փոփոխությունների. Սամվել Կարապետյանը՝ պետական աշխատողներին (տեսանյութ)Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. ՊետդեպԿոչ ենք անում քվեարկել 5 քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունԹիմում այժմ քննարկում ենք, թե որն է կուսակցությանը մրցապայքարից հանելու շեմը. Իոաննիսյանը քննարկում է «Ուժեղ Հայաստանին» մրցապայքարից հանելու հարցըԺողովուրդը ուրախ է, որ տեսավ ընդդիմության համագործակցություն, միասին փակելու ենք այս խայտառակ էջը. Արման Թաթոյան (տեսանյութ)Աբբաս Արաղչին բացատրել է, թե ինչու Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի երևումԱրամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համարԿրիչ են մտցրել համակարգիչս, չգիտեմ՝ ինչ են ավելացրել կամ վերցրել, բոլորիս հեռախոսները առգրավել են․ Նելլի Ավետիսյան (տեսանյութ)
Տեսանյութ

Վատ են զգում, որ բարձրագույն են ավարտել, բայց ստիպված են մաքրուհի աշխատել. աշխատանքային տոնավաճառ՝ Երևանում (ֆոտո, վիդեո)

Երևանում ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ:

Տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 60 գործատու տոնավաճառում ներկայացրել է ավելի քան 960 թափուր աշխատատեղ:

ashxatanqi tonavajar5

Թափուր աշխատատեղերի մեջ մեծ պահանջարկ են վայելում հաշվապահները, իրավաբանները, մենեջերները, դեղագործ-դեղագետները, ծրագրավորողները, ՏՏ մասնագետները, գովազդային գործակալները, գանձապահները և սպասարկման ու բանվորական ոլորտի այլ մասնագետները:

Թեև տոնավաճառի մասնակից գործատուներից շատերը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք տարիքային սահմանափակումներ չեն ներկայացնում, այդուհանդերձ պահանջում են իրենց պայմաններին համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ, ինչն ինքնըստինքյան իր մեջ ենթադրում է նաև տարիքային սահմանափակում:

ashxatanqi tonavajar6ashxatanqi tonavajar8ashxatanqi tonavajar9

ashxatanqi tonavajar11

«Գիտե՞ք, մենք ունենք մատուցողների թափուր աշխատատեղ, բայց մեզ մինչ այս պահն ավելի շատ մոտեցել են թոշակառուներ, տարեց մարդիկ: Շատերը վատ են զգում. նրանք ամաչելով ասում են, որ մանկավարժ են աշխատել, կամ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն են ավարտել, բայց այժմ ուզում են գոնե հավաքարար աշխատել»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցի ներկայացուցիչը՝ հավելելով, որ տվյալներ վերցնում են բոլորից:

«Այս պահին որոշ աշխատատեղերի կարիք չունենք, սակայն հնարավոր է, որ դրա կարիքը լինի, այդ ժամանակ մեզ մոտ կլինեն մարդկանց տվյալներ, ովքեր պատրաստ են այդ աշխատանքին»,- ասում է նա:

Զբաղվածության գործակալության ներկայացրած տվյալներով՝ 2017թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Երևանում կազմում է շուրջ 14.6 հազար մարդ, սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելի փոքր թիվ է: Հարկ է նկատել, սակայն, որ երկրի ներսում որևէ աշխատանքի տեղավորվելուց զատ, մարդիկ ավելի հաճախ աշխատանք են փնտրում արտերկրում:

ashxatanqi tonavajar3ashxatanqi tonavajar4

Հատկանշական է նաև, որ գործազուրկների մեծ մասը տնտեսագետներ, մանկավարժներ, ճարտարապետներ ու թեթև արդյունաբերության ոլորտի մասնագետներ են:

Նշենք նաև, որ թեև շատերն ակտիվ տաղավարից տաղավար էին գնում ու աշխատանք փնտրում, բայց խուսափում էին տեսախցիկից: