Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ են
Մամուլ

«Ժամանակ». Հարված գլխով կամ Գեղամյանն ու Մատերացին. ՀՀԿ-ի հասցրած վնասը «Ելքին»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովում ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնությունն, այսպես ասած, ուշագրավ և անսպասելի ավարտ ունեցավ՝ Գեղամյան-Փաշինյան բախում, ծեծկռտուք: Ընդ որում՝ պետք է արձանագրել, որ «Ելքի» ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը, այսինքն՝ ԵՏՄ պլյուսներն ու մինսուները քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկը, դրա վերաբերյալ քննարկումները չունեցան այնքան հանրային հնչեղություն, չունեցան այդպիսի արձագանք և չարժանացան այդպիսի ուշադրության, որքան այդ ամենի վերջում Արտաշես Գեղամյանի գրոհը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ և վերջինիս պատասխանը, իսկ հետո նաև տեղեկատվական հարթությունում ունեցած շարունակությունը: Այլ կերպ ասած՝ քաղաքական լուրջ նախաձեռնության հավակնություն ունեցող քայլն, ի վերջո, ավարտվեց հանրային մեծ թամաշայով:

Պետք չէ բացառել անգամ, որ դա գործնականում ամենաճիշտ մարտավարական քայլն էր, որ իշխանությունն արեց «Ելքի» նախաձեռնության նկատմամբ, որովհետև այդ քայլի էֆեկտը, ըստ էության, շատ ավելին էր, քան այն բոլոր «փաստարկները» կամ «հակափաստարկները», որ Հանրապետական կուսակցությունը փորձում էր բերել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելն ու այնտեղ մնալը հիմնավորելու համար:

2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո, որտեղ Իտալիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Ֆրանսիայի թիմին, թեև վերջինս թե՛ առաջնության ընթացքում, թե՛ հատկապես եզրափակիչում թողնում էր ավելի լավ տպավորություն, Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դոմենեկը հայտարարեց, որ իտալացիների կազմում հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Մարկո Մատերացին էր: Հենց Մատերացին սադրեց Ֆրանսիայի հավաքականի առաջատար Զինեդին Զիդանի մասնակցությամբ հայտնի դրվագը: Այն կհիշվի, թերևս, ընդմիշտ, որպես ֆուտբոլի պատմության ամենադրամատիկ դրվագներից մեկը, երբ Զիդանը քրոջ հասցեին արված ակնարկի համար գլխով հարվածեց Մատերացիին՝ հեռացվելով խաղադաշտից և բարդ վիճակում դնելով Ֆրանսիայի հավաքականին:

Այդ իմաստով, իհարկե, Գեղամյանը ՀՀԿ-ի Մատերացին էր տվյալ իրավիճակում, որի սադրանքը, թերևս, ավելի մեծ վնաս հասցրեց «Ելքի» նախաձեռնությանը՝ այդ ամբողջ գործընթացից թողնելով միայն թամաշան: Իհարկե, պետք չէ բացառել, որ հայկական քաղաքական կյանքի, այսպես ասած, փորձառու և հին մասնագետ Արտաշես Գեղամյանը բոլորից լավ կռահեց, թե որը կարող է լինել եվրասիական պաշտպանության ամենաարդյունավետ տարբերակը՝ ի տարբերություն ՀՀԿ-ի երիտասարդների»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում