Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ են
Մամուլ

«Ժամանակ». Մի լուսանկարի պատմություն. Սերժ Սարգսյանի բարդ կոմբինացիան

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը նախօրեին այցելել է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ձեռնարկություն, որտեղ հետևել է, այսպես ասած, բիզնեսի ընթացքին: Նա հետևել է դրան հենց Սամվել Ալեքսանյանի ուղեկցությամբ:

Առաջին հայացքից այստեղ որևէ արտառոց բան չկա, մասնավորապես հայաստանյան համակարգին Սերժ Սարգսյանի վաղուց տված հայտնի «ալիբիի» ֆոնին՝ փաստաթղթով ամեն ինչ կարգին է, ինչպես ասել էր Սարգսյանը մի քանի տարի առաջ՝ խոսելով գործարար պատգամավոր երևւյթի մասին: Դե, ըստ փաստաթղթի, Սամվել Ալեքսանյանը բիզնես չի կառավարում, իսկ Սերժ Սարգսյանին ուղեկցում է, որովհետև Սարգսյանն, այսպես ասած, իր ընտանիքի հյուրն է կամ, այլ կերպ ասած, ուղեկցում է «ընտանիքի հոր» կարգավիճակով:

Սակայն այդ իրավիճակը ուշագրավ է դառնում, եթե դարձյալ հետ գնանք ժամանակի մեջ, որտեղ վարչապետ Կարեն Կարապետյանի այցն էր նույն տեքստիլ ձեռնարկություն ևդարձյալ՝ նույն Սամվել Ալեքսանյանի «ընտանիքի հոր» կարգավիճակով ուղեկցությամբ:

Բանն այն է, որ այդ այցը վերածվեց սկանդալային պատմության՝ այն բանից հետ, երբ կառավարության պաշտոնական կայքում նախ տեղադրվեցին, իսկ հետո հեռացվեցին այն լուսանկարները, որտեղ կար վարչապետին ուղեկցող Սամվել Ալեքսանյանը: Թե ինչո՞ւ դրանք հեռացվեցին՝ այդպես էլ հստակ չպարզաբանվեց հանրությանը: Հեռացվեցին, որովհետև «նոր ոգու» խորհրդանիշ վարչապետը չցանկացա՞վ պատմության մեջ մնալ «հին ոգու» մենատերերից մեկի հետ լուսանկարով, թե՞ որովհետև Կարեն Կարապետյանը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, համարում էր, որ «թղթով ոչինչ էլ կարգին» չէ:

Բոլոր դեպքերում, Կարեն Կարապետյանի այդ աղմկոտ այցից հետո Սերժ Սարգսյանի այցի պարագայում ուշագրավ է, որ նախագահական պաշտոնական կայքում Սամվել Ալեքսանյանի ուղեկցությամբ Սերժ Սարգսյանի լուսանկարները տեղադրված են և ամենևին էլ հեռացված չեն:

Հեռացնելով Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնից՝ Սերժ Սարգսյանը գործնականում «հեռացրեց» հենց Սամվել Ալեքսանյանի և ընդհանրապես հայաստանյան օլիգարխիայի «լուսանկարը», քանի որ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում էր հայտնվել հենց այդ օլիգարխիայի երաշխավորի դերում, որին ոչ իշխանական բևեռը համոզել էր կամ համոզում էր, որ Սերժ Սարգսյանը «հանձնելու» է այդ օլիգարխիան իր իշխանության դիմաց:

Դրան զուգահեռ՝ Սարգսյանը նաև Կարեն Կարապետյանի նշանակումով նրան անմիջականորեն հակադրեց օլիգարխիկ համակարգին՝ հայտարարելով «նոր ոգու» խորհրդանիշ: Դա ոչ միայն մարտահրավեր էր «հին ոգուն», այլև գործնականում նաև բավական կանխարգելիչ արգելակ Կարեն Կարապետյանի՝ նրան դնելով հրապարակավ «հին ոգուց» տարանջատվելու անհրաժեշտության առաջ և այդպիսով ստեղծելով նրա և օլիգարխիայի միջև որոշակի բարոյահոգեբանական անջրպետ: Հենց դրա հետևանքն էր նաև Սամվել Ալեքսանյանի լուսանկարի հեռացումը կառավարության կայքից:

Մյուս կողմից, սակայն, զուտ բիզնես տեսանկյունից Կարեն Կարապետյանն իհարկե առավել «հոգեհարազատ» է օլիգարխիկ համակարգին, և այդ կապը վաղ թե ուշ զգացնել պետք է տար իրեն, ինչը սկսեց շոշափվել ժամանակի ընթացքում: Բայց Սերժ Սարգսյանը կարողացավ ապահովել նվազագույնը՝ ստիպելով, որ Կարեն Կարապետյանն ու օլիգարխիան «գաղտնի», այսպես ասած՝ փակ ռեժիմով սիրահետեն միմյանց՝ այդպիսով նաև կանգնած լինելով անընդհատ արդարանալու անհրաժեշտության առաջ:

Դա անկասկած հոգեբանական առանձնահատկությունների վրա կառուցված բարդ խաղ էր, որ հաջողեց Սերժ Սարգսյանը, նաև կարողանալով ցույց տալ Կարեն Կարապետյանի քաղաքական անկարողությունը: Այդ հաջողությունից հետո նա այլևս իրեն թույլ է տալիս ներկայանալ որպես Սամվել Ալեքսանյանի բիզնեսի երաշխավոր, հատկապես այն ֆոնին, երբ Կարեն Կարապետյանի կայքից հեռացվում է Ալեքսանյանի լուսանկարը:

Իսկ Ալեքսանյանը հայկական օլիգարխիայի առանձնահատուկ խորհրդանիշներից է, հետևաբար ազդակ ամբողջ համակարգի համար առ այն, որ Կարեն Կարապետյանի հետ բիզնես պայմանավորվածությունը կարող է պահպանվել միայն Սերժ Սարգսյանի քաղաքական երաշխավորությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում