«Եթե սա մարտահրավեր է «Ելքին», ապա արձանագրենք՝ մենք ընդունում ենք այն». Փաշինյան
ՀՀԿ խմբակցության կողմից լռությունը կարող է նշանակել, որ Հայաստանի քաղաքական կյանքում նոր շրջափուլի մեկնարկ է, ինչը վատ է:
Անդրադառնալով նախօրեին ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի պահվածքին՝ այսօր խորհրդարանում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ ես ծանուցել եմ ՀՀԿ պատգամավոր Ա. Գեղամյանի խուլիգանական պահվածքի մասին, բայց մինչ օրս որևէ համարժեք արձագանք չի եղել ՀՀԿ խմբակցության կողմից»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե սա մարտահրավեր է «Ելքին» ու նրա ընտրողներին, ապա «Ելքն» ընդունում է այդ մարտահրավերը: