Սամվել Ալեքսանյանը զայրացած հրեց լրագրողին ու գցեց նրա տեխնիկան (տեսանյութ)
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին այսօր խորհրդարանում զայրացրել է լրագրողների հարցը՝ թանկացումների մասին:
Սովորաբար, լայն ժպտով լրագրողներին պատասխանող ու երբեմն նույնիսկ հանգիստ հեգնող պատգամավորն այսօր լարված է եղել:
Հարցին, թե ինչ կասի թանկացումների մասին՝ Սամվել Ալեքսանյանն առանց կանգնելու պատասխանեց. «Ես բիզնեսով չեմ զբաղվում»:
Իսկ հարցին, թե որպես քաղաքացի՝ իրեն գնաճը չի՞ անհանգստացնում, ասաց. «Ամեն ինչն էլ անհանգստացնում ա»:
Սամվել Ալեքսանյանին վերջնականապես հունից հանեց «Հայկական ժամանակի» թղթակից Նարեկ Կիրակոսյանի հարցը, որն ընդհանուր շուկայի վերաբերյալ էր:
Պատգամավորը հրեց Նարեկին, որի հետևանքով նրա ֆոտոխցկին ընկավ: