«Ժամանակ». Սարգսյան-Ալիև հանդիպմանը կդրվի 5 շրջանների վերադարձի հարցը
«Ժամանակ» թերթը գրում է.
««Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը «Ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում բարձրացվելու է Լեռնային Ղարաբադի 5 շրջանների վերադարձի հարցը:
«Նախագահների հանդիպումն այսօր շատ կարևոր է, որովհետև վիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում հասնում է մի այնպիսի կետի, երբ արդեն անհհար կլինի լուծել խնդիրը: Պետք է հասնել այս ճգնաժամի հանգուցալուծման: Ենթադրում եմ, որ նախագահների այդ հանդիպման ժամանակ կդրվի Ղարաբադի հինգ շրջանների ապաշրջափակման հարցը, բայց խնդիրն այն է, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող հինգ շրջաններն ադրբեջանական կողմին վերադարձնելու թեման շատ սխալ է լուսաբանվում թե′ հայկական, թե′ ադրբեջանական և թե′ ռուսական մամուլում: Ես ապշած էի այն փաստից, որ երբ խոսքը գնում է հինգ շրջանների վերադարձի մասին, որպես կանոն այդ հարցին սխալ գնահատական է տրվում, ուստի դրա մասին շատ դժվար է խոսել և′ Հայաստանում, և′ Ադրբեջանում, և′ Ռուսաստանում, քանի որ ձևավորվել են անզիջում, սխալ տեսակետներ»,- նշեց Ալ. Դուգինը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում